News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության եւ զինծառայության կազմակերպման ընթացքը:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների եւ կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված  աշխատանքները եւ հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։

Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաեւ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի եւ Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժեւորվում եւ այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։

Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական եւ սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով Սեյրան Օհանյանին այցելության համար՝ զոհված զինծառայողների հարազատներին իրենց հերթին նշել են, որ նմանաբնույթ այցելությունները, իրենց  զավակների  հիշատակի հանդեպ ուշադրության եւ գնահատանքի դրսեւորումներն ամենից թանկն ու արժեքավորն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ