ԱՄՆ Հյուսթոն քաղաքում կրակոցներ են արձակվել, յոթ մարդ վիրավորվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է KTRK տեղական հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի առեւտրային կենտրոնի շրջաններից մեկում սեւամորթ ամերիկացին սկսել է կրակել ավտոմեքենաների ուղղությամբ: Հաղորդվում է, որ իրավապահները հրաձիգին վնասազերծել են: