News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ