Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին հայտարարագրերի խախտումների համար պետք ոչ միայն վարչական պատիժ սահմանել, այլեւ՝ քրեական: Այս մասին սեպտեմբերի 27-ին խորհրդարանում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագծով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանել եկամուտների մասին հայտարարագիր լրացնելուց հրաժարվելու կամ սխալ լրացնելու դեպքում:
«Հասկանալի է, որ եթե պաշտոնյան հայտարարագիր չի ներկայացրել կամ դրա մեջ խախտումներ է արել, առաջին անգամ կարելի է զգուշացնել: Խախտումը կրկնելու դեպքում, երբ օրինաչափությունն արդեն ակնհայտ է, պետք է տուգանել, իսկ երրորդ անգամ պետք է ոչ թե տուգանքը կրկնապատկել, այլ պարզապես քրեական գործ հարուցել»,- ասել է Հարությունյանը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է 200 – 400 հազար դրամի (մինչեւ 840 դոլար) չափով տուգանք սահմանել: