News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային միավորված քննչական խումբը, որը հետաքննում է Դոնբասում մալայզիական Boeing 777 կործանումը,  սեպտեմբերի 28-ին կհայտարարի, որ օդանավը խոցվել է ռուսական «Բուկ» հրթիռով, որն արձակվել էր ռուսամետ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքից, գրում է  The Guardian-ը:

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ քննչական խումբը Google-ի օգնությամբ կհայտնի հրթիռի արձակման վայրի կոորդինատները: Ըստ թերթի տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել Սնեժնո քաղաքի մոտ:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Boeing 777 օդանավը կործանվել էր Ուկրաինայի Դոնեցկի մարզում 2014-ի հուլիսի 17-ին: Ավիավթարից զոհվել էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ