Ճապոնիայի ծայր հյուսիսային կղզուն՝ Հոկայդոյին վերջին թայֆունների հերթագայության պատճառած վնասը կազմել է 278,6 մլրդ իեն (2,78 մլրդ դոլար): Այս մասին հայտարարել են նույնանուն պրեֆեկտուրայի իշխանությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ սա կղզու պատմության ընթացքում ամենամեծ ֆինանսական վնասն է, որը պատճառվել է թայֆունների հարուցած ջրհեղեղների հետեւանքով:
2016 թվականին ընդհանուր առմամբ Հոկայդոն ենթարկվել միանգամից հինգ թայֆունների գրոհի, որոնք ընդարձակ տարածքներում մասշտաբային ավերածություններ եւ ջրհեղեղներ են առաջացրել: Աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ, տուժել են հարյուրավոր մարդիկ: Եղանակային վատ պայմանները առաջացրել են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումներ: