News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ եւ  ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը: Այս մասին, սեպտեմբերի 27-ին, Բելգիա աշխատանքային այցի ժամանակ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկման ժամանակ իր ելությում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի եւ մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարեւորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:

Այնուհետեւ Եվրախորհրդարանի շենքում Կարեն Միրզոյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ելույթով Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկմանը։

Իր ելույթում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես նշել է, որ 25 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ քվեարկեց անկախությանը, ինչը հանդիսացավ Ադրբեջանի կողմից տասնամյակների խտրականության եւ ճնշումների դեմ արցախյան ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունը։ 

 «Չնայած Ղարաբաղյան շարժման խաղաղ եւ օրինական բնույթին, հենց սկզբից Ադրբեջանը մերժեց որեւէ երկխոսություն եւ դիմեց սպառնալիքների լեզվին եւ ահաբեկման քաղաքականությանը, որը հետագայում հանգեցրեց լայնածավալ պատերազմի՝ Լեռնային Ղարաբաղի եւ նրա խաղաղ բնակչության դեմ», - նշել է Կարեն Միրզոյանը։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր էլ Արցախի ժողովուրդը ստիպված է բառացիորեն պաշտպանել երիտասարդ ժողովրդավարությունը՝ Լեռնային Ղարաբաղն անցյալին վերադարձնելու Ադրբեջանի անդադար փորձերի պայմաններում: Կարեն Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ-ն բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացահայտ նախապատրաստության մասին, սակայն միջազգային հանրությունը անհաղորդ մնաց այդ զգուշացումներին։ Ադրբեջանի անպատժելիությունը հանգեցրեց ս․թ․ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը եւ շարունակելու է զարգանալ նույնիսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում։  Այս կապակցությամբ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները մեծապես կարեւորում են բոլոր մակարդակներում արտաքին քաղաքական կապերի ընդլայնումն ու խորացումը եւ հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին:

Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցության ընդարձակումը կարեւոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։

 «Հավատացած ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սատարի մեր պայքարին: Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ եւ  ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, եւ աջակցել նրա հետեւողական զարգացմանը», - եզրափակել է Կարեն Միրզոյանը։

Այնուհետեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։

Քննարկմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի պատվիրակության անդամները, ԵԽ պատգամավորներ եւ փորձագետներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ