News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի եւ ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը:

ԻՏՁՄ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը միության կողմից ներկայացվել է ՏՀՏ ոլորտում գործող ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես կարեւորվել են կրթության, աշխատուժի եւ գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ու ԻՏՁՄ-ի կողմից երկուստեք կարեւորվել են ՏՏ ոլորտի եւ պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

Հավելենք, որ նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են ԻՏՁՄ վարչության անդամներ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «ԼայմԹեք» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, «ՎԵԲ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Մոնիտիս» ընկերություն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ինչպես նաեւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք, որ «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափը իրականացվում է շուրջ հինգ տարի: Այն ԻՏՁՄ անդամներին հնարավորություն է տալիս ազատ մթնոլորտում ՀՀ նախարարների հետ քննարկել կարեւոր խնդիրներ: Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի, վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությանը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացմանը վերաբերող հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ