News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հարկային օրենսգիրքը չի կարող լուծել երկրում առկա խնդիրները։ Հարկային օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։

«Կառավարությունը կաշկանդված է ստացած ժառանգությամբ եւ ստեղծված անմխիթար վիճակով։ Այդ օրենքի նախագիծն էլ է նոր կառավարությունը ժառանգություն ստացել հնից։ Այն չի կարող խնդիրներին լուծում տալ։ Եթե չունենք մրցակցային քաղաքական համակարգ, ժողովրդավար ինստիտուտներ, չենք կարողանում երկրում ընտրություն անցկացնել, ապա օրենսգրքով մրցունակություն ապահովելու մասին խոսելն անիմաստ է»,– ասաց Փոստանջյանը։

Ժառանգական պատգամավորը դժգոհ է նոր կառավարության կազմից եւ կառուցվածքային փոփոխություններից։ Ըստ նրա՝ Էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների նախարարություն անվանափոխելու կարիք չկար. արդար մրցակցային պայմաններ ստեղծելու դեպքում սփյուռքի 10 միլիոն մեր հայրենակիցները հաճույքով ներդրում կկատարեին մեր երկրում, իսկ Հայաստանի բնակիչները ներդրումներ կանեին ոչ թե հարեւան Վրաստանում, այլ Հայաստանում։  Ինչ վերաբերում է նոր նախարարներին՝ Փոստանջյանը նրանց անվանեց «փողոցից բերված», որոնք կապ չունեն ոլորտի հետ։

«Ասում են՝ նրանք մենեջերներ են։ Կառավարություն ղեկավարելը մենեջմենթ չէ, դա քաղաքական կառավարում է»,– ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը ելույթը եզրափակեց՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը ապստամբելն է։

Արձագանքելով կառավարության նոր կազմին ուղղված Փոստանջյանի քննադատությանը՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեգնեց. «Այսօր ձեր կուսակցությունում տիրող իրավիճակը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք չէ կառավարել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ