News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ավստրիան ագրարային ոլորտում ունեն մի շարք ընդհանրություններ եւ այս առումով հատկապես կարեւոր է փորձի փոխանակումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները:

«Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ եւս մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ համատեղ ծրագրերի շրջանակն ավելի կընդլայնվի», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ` Մարտին Լեդոլթերն ընդգծել է, որ Հայաստանն ու Ավստրիան ագրարային ոլորտում ունեն մի շարք ընդհանրություններ եւ այս առումով հատկապես կարեւոր է փորձի փոխանակումը: Պարոն Լեդոլթերը հրավիրել է նախարարին այցելել Ավստրիա` երկրի գյուղատնտեսության ոլորտին տեղում ծանոթանալու նպատակով:

Կողմերը նշել են, որ սկսած 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Ավստրիայի զարգացման գործակալության միջեւ ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում»,  «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» եւ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման» (ENPARD) ծրագրերը:

Քննարկվել է նաեւ Ավստրիայի կողմից գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մարտին Լեդոլթերին է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում իրականացված եւ իրականացվող ծրագրերում ունեցած նշանակալի ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ