News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է դատարանի նոր շենքերի կառուցման կարիք ունենալ, որպեսզի հազարավոր նոր դատավարություններ իրականացնի, հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է  BBC-ն:. 

«Մենք դատարանների նոր շենքեր կկառուցենք, եթե անհրաժեշտ լինի», - ասել է արդարադատության նախարարը` ճշտելով, որ մեկ նոր դատարան արդեն կառուցվում է Անկարայի մերձակայքում` Սինկան քաղաքում: Միաժամանակ նա հավելել է, որ չի սպասում զանգվածային դատական գործընթացներ`  «հազարավոր փաստաբաններով»:

Արդարադատության փոխնախարարի հայտարարությունը հնչել է ամբողջ երկրում նոր ձերբակալությունների ֆոնին, որոնց հետեւանքով  հուլիսի 15-ի հեղաշրջյման փորձի կասկածով կալանքի առնվածների թիվը հասել է 32 հազարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ