News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական դժվարությունների պատճառով խոշոր հարկատուների հարկային վճարումները պակասել են: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է  ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Առաջին խնդրահարույց ոլորտը լեռնահանքային արդյունաբերությունն է, որտեղ մետաղի միջազգային գները շարունակում են ցածր մնալ:

Երկրորդը ֆինանսաբանկային սեկտորն է, որտեղ ԱԱՀ չկա, եւ հիմնական եկամուտները շահութահարկից են:

Երրորդ ոլորտը հեռահաղորդակցման ընկերություններն են, որտեղ նկատելի պակասել է ձայնային ծառայությունների սպառումը:

Չորրորդ ոլորտը ալկոհոլային ըմպելիքներինն է, որոնք գնալով ավելի դժվար են իրացվում Ռուսաստանում:

«520 ձեռնարկություններից 181-ը 2016-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում 47 մլրդ դրամ պակաս հարկ է վճարել: Դա շատ էական է, եթե հաշվի ենք առնում, որ հարկային մուտքերի 54 տոկոսը տալիս են հենց այդ ձեռնարկությունները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ