News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Չունցին քաղաքի կանանց հիվանդանոցի աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով արգելել են գնել iPhone 7 եւ 7 Plus սմարթֆոններ: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը: Բուժհաստատության ղեկավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի պայքարի «էքստրավագանտ» կյանքի դրսեւորումների դեմ:

Ի սկզբանե հաղորդվում էր, որ պաշտոնական արգելքը պայմանավորված է նոր սմարթֆոների ռեկորդային բարձր գնով: Սակայն ի վերջո հայտնի դարձավ, որ հիվանդանոցն արգելել է iPhone 7 գնել, որպեսզի խթանի հայրենական ապրանքների վաճառքը:

Բուժհաստատությունից հայտնել են, որ այդպես նրանք աշխատակազմին փորձում են հիշեցնել տնտեսող ապրելակերպի մասին: Արգելքը խախտած աշխատակիցները կարող են զրկվել պարգեւավճարից կամ ազատվել աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ