News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ» ընկերության «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը նախատսված է Ռուսաստանը Գերմանիային մերձեցնելուն եւ Ուկրաինային պատժելուն,, հայտնում է Financial Times-ը:

Նշվում է, որ մեծաթիվ չեն համաշխարհային էներգետիկ այն նախագծերը, որոնք այդքան տարաձայնություններ են առաջացրել, որքան «Հյուսիսային հոսք-2»-ը, որը Բալթիկ ծովի հատակով ռուսական գազն անմիջաբար Գերմանիա կմատակարարի: Նախագծի քննադատները հայտարարում են, որ այն կմեծացնի ռուսական գազից կախվածությունը, կսահմանափակի մրցակցությունը եւ կվնասի տարանցող երկրների տնտեսությանը, ինչպիսին են Ուկրաինան, Սլովակիան եւ Լեհաստանը:
Հոդվածում ընդգծվում է, որ նախագծին ոչ միայն Մոսկվան է աջակցում, այլ նաեւ եվրոպական հինգ խոշոր ընկերություններ՝ գերմանական BASF-ը եւ Uniper-ը, ֆրանսիական Engie-ն, ավստրիական OMV-ը եւ հոլանդական Royal Dutch Shell-ը:
Թվում էր, թե օգոստոսին Լեհաստանը նախագծին մահացու հարված է հասցրել, երբ երկրի հակամենաշնորհային ծառայությունը հայտարարել էր, որ դրա իրականացման թույլտվություն չի տա, հիշեցնում է մեկնաբանը: Եվրոպական հինգ գործընկերները հրաժարվել էին «Հյուսիսային հոսք-2» կոնսորցիումում 10 տոկոս ստանալու իրենց պլաններից: Այդ ժամանակ «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ աշխատանքներն ինքնուրույն կիրականացնի, իսկ եվրոպացի գործընկերները «նորդրումներ կատարելու» ճանապարհը կգտնեն:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի, նաեւ «Թուրքական հոսք»-ի շուրջ իրավիճակը ցուցադրում է, որ «Գազպրոմ»-ն ավելի շուտ առաջնորդվում է աշխարհաքաղաքական պատկերացումներով, քան կոմերցիոն: Նա կարծում է, որ ընկերության նպատակներից մեկը մինչեւ 2019 թվականը Ուկրաինային տարանցող երկրի դերից զրկելն է, երբ կավարտվի Կիեւի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Դա միանգամայն հասկանալի է՝ նկատի ունենալով անցյալում տեղ գտած միջադեպերը, որոնք կապված էին ռուսական գազի մատակարարումների հետ: Մինչդեռ դա Ուկրաինային նաեւ կզրկի մի քանի միլիարդ դոլարից, որը նա տարեկան ստանում է ռուսական գազի տարանցումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ