News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններին առնվազն 3 տոկոս ձայն հավաքի (ինչպես որ ներկայիս օրենքում է): Այդ մասին ասված է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր տարբերակում, որը հավանության է արժանացել կառավարության սեպտեմբերի 29-ի նիստին: Այստեղ օրինագիծը կրկնում է գործող կարգը:  

Խմբագրված տարբերակի համաձայն, քաղաքական կուսակցությունը ստեղծվում է հիմնադիր համագումարին` քաղաքացիների նախաձեռնությամբ, առնվազն 100 մարդ քվորումով: Այնտեղ ընդունվում են կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը: Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է առնվազն   1000 հիմնադիր ունենա, որոնք ներկայացնում են Երեւանը եւ մարզերի առնվազն 1/3-ը: Նույն աշխարհագրական բաշխվածության համաձայն, կուսակցությունը պետք է ստորաբաժանումներ ունենա տեղերում: Կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել, եթե այն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, մասնավորապես, խախտել է ֆինանսական հաշվետվության կարգը, այդ թվում` նվիրատվության հայտարարագրերի առումով: Կուսակցության գործունեությունը կարող է արգելվել, եթե այն սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ է անում: 

Նկատենք, որ 2015 թվականին հաստատված սահմանադրական բարեփոխումների համաձայն, «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը սահմանադրական է համարվում (այսինքն հիմնարար օրենքներից մեկը), եւ դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորական ձայների ոչ թե կեսը, այլ    3/5-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ