News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոնդ թաղամասի, Հանրապետություն 33-ի, Ֆիրդուս փողոցի մի խումբ խաբված բնակիչները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 29-ին, բողոքի ակցիա էին անում Կառավարության դիմաց, մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծի պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները բնակիչներին թույլ չտվեցին փակ պահել փողոցը եւ բնակիչներին հրելով դուրս բերեցին պողոտայի երթեւեկելի մասից: Այս պահին Կառավարության դիմաց բնակիչներն իրենց խնդիրներն են ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Նա բնակիչներին հայտնեց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կտեղեկացնի, թե ինչ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման համար:

Ակցիան շարունակվում է:

Հիշեցնենք,  որ տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել վերը նշված տարածքները եւ բնակիչների  դուրս հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սակայն մինչեւ այժմ չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում են պահանջում:

Տպել
Ամենաշատ