News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017-ին պետական բյուջեի պակասուրդը կկրճատվի ավելի քան 2 անգամ՝ մինչեւ ՀՆԱ 2,8 տոկոս: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջի նախագիծը:

2015 թվականին ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմում էր 4,8 տոկոս, իսկ 2016-ի արդյունքներով 5,9 տոկոս է ակնկալվում: «Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի պահպանողական լինենք, որպեսզի պակասուրդի հետագա աճ թույլ չտանք»,- նշել է Արամյանը:

2017-ին Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասն առաջարկվում է մեծացնել 27 մլրդ դրամով, մոտ մինչեւ 1 210 մլրդ դրամ, ծախսայինը՝ կրճատել մոտ 13 մլրդ դրամով, մինչեւ 1 360 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 2,87 մլրդ դոլար):

2016 թվականին ՀՆԱ-ում հարկերի եւ տուրքերի հավաքման բաժինը կազմել է 21,7 տոկոս (2015-ի 24,5 տոկոսից ցածր): 2017 թվականին պլանավորվում է այդ ցուցանիշը մեծացնել 0,4 տոկոսային կետով: Դրանից առաջին 0,2 տոկոսային կետը բաժին կընկնի ակցիզի եւ խաղատների ու տոտալիզատորների տուրքի բարձրացմանը, երկրորդը՝ հարկային եւ մաքսային վարչարարության մեծացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ