News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը թույլ զարգացած երկիր է, կյանքի մակարդակը ցածր է, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տարեկան կազմում է 4 հազար դոլար, իսկ դա շատ ցածր ցուցանիշ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումեր, ներդրումային միջավայր և զարգացման նախադրյալներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է ակադեմիկոս, ռուս խոշոր գիտնական Աբել Աղանբեկյանը:

Նրա խոսքով, զարգացած երկրներում այց ցուցանիշը 25-30 հազար դոլար է: Դրան գումարվում է նաեւ այն, որ Հայաստանի ՀՆԱ-ի մի զգալի մասը գալիս է ներմուծումից: «Հայաստանն ավելի դանդաղ է զարգանում, քան այլ զարգացող երկրները, ու դա հետ է գցում Հայաստանը: Պետք է բարձրացնել աճի տեմպը»,-ասաց Աղանբեկյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարեկան տնտեսական աճը 2-3 տոկոսից չի անցնում, մինչդեռ արդյունավետ կառավարման եւ ներդրումային ճիշտ քաղաքականության արդյունքում կարելի է ստանալ 7-8 տոկոս աճ:

Հաջորդ խնդիրը, որը մատնանշեց ակադեմիկոսը, արտահանում-ներմուծում բացասական հարաբերակցությունն է. «Հայաստանի արտահանումը մոտ 1 մլրդ դոլար է, մինչդեռ ներմուծումը՝ մոտ 4 մլրդ դոլար: Պետք է այնպիսի ներդրումային քաղաքականություն վարել, որը կմեծացնի արտահանումը եւ պետք է նվազագույնի հասցնել ներմուծումը»:

Նա ընդգծեց, որ Հայաստանում արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ 16 տոկոս է կազմում, մինչդեռ ժամանակին այդ ցուցանիշը 25-40 տոկոսի էր հասնում:

Աղանբեկյանի խոսքով, Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներից են նաեւ գործազրկությունը, Երեւանի եւ մարզերի միջեւ առկա անդունդը, նաեւ պետության փոքր դերը ֆիսկալ քաղաքակության մեջ. «Հայաստանի պետական բյուջեն կազմում է ՀՆԱ 24 տոկոսը, Ռուսաստանում դա 35 տոկոս է, իսկ զարգացած երկրներում՝ 40 տոկոս: Պետք է համապատասխան ներդրումային քաղաքականությամբ ավելացվել բյուջեն»:

Նշենք, որ քննարկմանը Աղանբեկյանը ներկայացրեց 120 էջանոց իր աշխատություն՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ