News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Արշակունյաց պողոտայի 278 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով ընդհանուր օգտագործման կոյուղուց 10 օր զրկված բնակիչների խնդիրը լուծվել է: Բնակիչներից Նարինե Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր խողովակներ են տեղադրվել, սակայն լուծումը թերի են համարում:

«Պարզվում է, որ շինարարություն անելիս կոտրել էին խողովակները, հետո դրա համար փակել էին: Հիմա նոր խողովակներ են տեղադրել, սակայն ավելի փոքր տրամագծով եւ խողովակների միացման տեղն էլ արմնկաձեւ է, վախենում ենք՝ խցանում առաջացնի»,- ասաց Նարինե Մկրտչյանը՝ նշելով, որ քաղաքապետարանից վստահեցրել են, որ ոչ մի խնդիր չի առաջանա:

Հիշեցնենք, որ կոյուղուց զրկված 5-6 տների բնակիչներ բողոքի ակցիա էին արել:

Տպել
Ամենաշատ