News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լվովում կայացել է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված «Հայերեն գիրք» շնորհանդեսը, որը կազմակերպել էին Ուկրաինայի հայերի միությունն ու Լվովի հայկական համայնքը, հայտնում է AnalitikaUA.net –ը:

Կազմակերպիչնեը հայտնել էին, որ միջոցառմանը ներկա էին Ուկրաինական ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի, Հունա-կաթոլիկ, Հռոմեա-կաթոլիկ, Ուկրաինական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, հանրահայտ գիտնականներ, ՈւՀՄ պատվիրակությունն ու Լվովի հայկական համայնքը

Ներկայացված երկու տասնյակ գրքերի շրջանում հատուկ հետաքրքրություն է առաջացրել «Հայագիտության արդի հարցերը» բացառիկ հրատարակությունը, Ուկրաինայի հայերի միության գիտական աշխատությունների հավաքածուն, որում ներառվել են ավելի քան 30 ուկրաինացի ու օտարերկրյա գիտնականների հայագիտական աշխատություններ:

Ցուցահանդեսին մեծ հետաքրքրությամբ են դիմավորել նաեւ ուկրաիներեն ու հայերեն նոր պարբերականները, որոնք նվիրված էին Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին՝ այդ թվում կրոնական թեմատիկայով գրքեր, գիտապոպուլյար պարբերականներ, հայկական դասական գրականության թարգմանություններ ու բառարաններ:

Շնորհանդեսից հետո, ներկայացված պարբերականները փոխանցվեցին Լվովի թանգարաններին ու գրադարաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ