News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուղղափառ հոգեւորականը խուճապ է առաջացրել էլեկտրական գնացքի ուղեւորների շրջանում, որը Վիլնեւ-Սեն-Ժորժից Փարիզ էր ուղեւորվում: Le Parisien-ի փոխանցմամբ՝ խուճապի հետեւանքով երկաթգծի այդ մասում երթեւեկությունը կաթվածահար է եղել :

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Ուղեւորների մոտ վախ է առաջացրել եկեղեցու ներկայացուցչի արտաքին տեսքը՝ երկար մորուքը ու սեւ հագուստը՝ լայն գոտիով: Հոգեւորականին ծայրահեղականի հետ շփոթելով՝ ուղեւորները նրա մասին իրավապահ մարմիններին են հայտնել: Իշխանությունները անհապաղ արձագանքել են: Վիլնեւ -Սեն -Ժորժի եւ Լիոնի կայարանների միջեւ գտնվող կայարաններից բոլոր մարդիկ տարհանվել են: Ժամանել է ոստիկանություն, որը պարզել է, որ տագնապը կեղծ էր: Երթեւեկությունը կես ժամով դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ