News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոգելից խմիչքի գործածման հետ կապակցված մահացությունը վերջին 25 տարիներին աճել է 4 տոկոսով: Բնակչության մեկ շնչին բաժին հասնող գործածվող խմիչքի քանակով Եվրոպան շարունակում է առաջատար մնալ ամբողջ աշխարհում: ԱՀԿ –ն նոր զեկույց է ներկայացրել, որը առաջին անգամ է նշում ոգելիցի գործածման կապը Եվրոպայում մահացության մակարդակի հետ:

 Ըստ զեկույցի՝ վիճակագրությունը երկրից երկիր տարբերվում է: Օրինակ Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպայի բնակիչները տարբեր կերպ են խմում:

«Հիմնական տարբերությունը ոգելից խմիչք գործածելու ձեւի մեջ է ու հենց այդ առումով Արեւելյան Եվրոպան տարբերվում է նրանով, որ վնասակար գործածումը, որը բնորոշ է ոգելիցի դրվագային բարձր քանակությամբ, ավելի շատ այստեղ է տարածված, քան Արեւմտյան Եվրոպայում»,- հայտնել է ԱՀԿ փորձագետ Վլադիմիր Պոզնյակը:

Միաժամանակ ամենաշատը խմում են ԵՄ երկրներում: Զեկույցի հեղինակների խոսքով 14 տարեկանից մեծ բնակչության մեկ հինգերորդը շաբաթական առնվազն մեկ անգամ հասնում է հարբելու աստիճանի, խմելով ավելի քան հինգ բաժակ ոգելից խմիչք: Փորձագետները երկրներին կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ ոգելիցի չարաշահումը նվազեցնելու ու բնակչության առողջությունը լավացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ