News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մրցակցային մարմինները չեն կարող միայնակ հասնել ոլորտում առկա խնդիրների ամբողջական լուծմանը, քանի որ շատ դեպքերում դրանք գտնվում են այլ կառույցների կարգավորման դաշտում: Այս մասին Մոսկվայում կայացած ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի նիստի ժամանակ նշել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, տնտեսական մրցակցության խնդիրների կարգավորմանն ու դաշտի առավել բարելավմանը հնարավոր է հասնել միայն մրցակցային մարմինների եւ այլ պետական կառույցների արդյունավետ համագործակցության շնորհիվ. «Մրցակցային մարմինները չեն կարող միայնակ հասնել ոլորտում առկա խնդիրների ամբողջական լուծմանը, քանի որ շատ դեպքերում դրանք գտնվում են այլ կառույցների կարգավորման դաշտում»:

Նրա խոսքով, շատ դեպքերում ի հայտ եկած խնդիրների միայն հետեւանքներն են գտնվում մրցակցային մարմինների կարգավորման դաշտում, իսկ պատճառները՝ այլ պետական կառույցների վերահսկողության եւ լիազորությունների ոլորտում են: «Եթե անգամ ՀՀ մրցակցային հանձնաժողովին հասցեագրված դիմում-բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ բացահայտված խնդրի կարգավորումը դուրս է մեր իրավասությունների շրջանակից, ապա մենք այն հասցեագրում ենք համապատասխան պետական կառույցին եւ հետագայում եւս հետեւողական ենք դրանց լուծման հարցում»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

Տեղեկացնենք, որ նիստը վարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ