News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


10–ամյա Յուլիանան հոր մահից հետո է նկարել այս նկարը։ Նկարում նրանց ընտանիքն է. առջեւի պլանում երեխաներն են՝ մեջտեղում ինքը՝ Յուլիանան՝ եղբոր եւ քրոջ ձեռքերը բռնած։ Պատահական չէ, որ Յուլիանան իրեն ավելի մեծ է պատկերել, քան ավագ եղբորը. հոր մահից հետո 10–ամյա աղջիկն իրեն պատասխանատու է զգում եղբոր ու քրոջ համար։

Երեխաներից ավելի հետ՝ ասես նրանց «թիկունքին կագնած», ծնողներն են։ Յուլիանան իրեն ավելի պաշտպանված է զգում այդպես, երբ մտածում է, որ հայրը ողջ է։ Մեծերը նրան, իհարկե, բացատրել են, որ հայրը զոհվել է թուրքերի դեմ կռվելիս, ու ինքն էլ քրոջ՝ 3–ամյա Մարիաննայի նման փոքր չէ, որ ամեն օր մորը հարցնի, թե պապան երբ է գալու։ Յուլիանան ինքն էլ հավատում է, որ մի օր հորը կրկին տեսնելու է, դրա մասին բարձրաձայն չի ասում, բայց նկարում է... Իսկ փոքրիկ Մարիաննայի համառ հարցերին պատասխանում է՝ հայրիկը երկնքում է եւ այնտեղից հետեւում է մեզ:

Յուլիանայի մոտ մեծերը տան հոգսերից աշխատում են չխոսել, բայց նա ամեն ինչ հասկանում է առանց խոսքի։ Հոր կենդանության ժամանակ էլ հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Սեփական տանիք չունեն, վարձով են բնակվում Ստեփանակերտում։ Մայրը՝ 36–ամյա Արշալույսը,  աշխատում է, բայց աշխատավարձը բավականացնում է միայն իրենց առօրյա ծախսերը հոգալուն։ Յուլիանան տեսնում է՝ ինչպես են ամեն ամիս տատիկն ու քեռին օգնում մայրիկին, որ նա կարողանա վճարել բնակարանի վարձը։

Յուլիանան որոշել է՝ մորը պետք է օգնի ոչ միայն կենցաղային հարցերում. հայրը երեխաների հետ կապված մեծ նպատակներ ուներ, որոնք մայրն առանց իրենց օգնության դժվար կկարողանա իրականացնել: Աղջիկն անպայման պետք է դերասանուհի դառնա. հորը պատմել էր իր երազանքի մասին ու նրա հավանությունը ստացել։ Երկնքից իրեն հետեւող հորը չի կարող հուսախաբ անել...

Ավագ ենթասպա 37-ամյա Դավիթ Գասպարյանը զոհվել է ապրիլի 4-ին` Մատաղիսում հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից: Տիկին Արշալույսը վերջին անգամ նրա հետ խոսել էր ապրիլի 3-ին` Դավիթն ասել էր` ամեն ինչ լավ է, չանհանգստանաք, ավելի ուշ կապն ընդհատվել էր, իսկ արդեն ապրիլի 4-ի լուսադեմին պարզ է դարձել, որ Դավիթը զոհվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ