News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջին ինը ամսվա ընթացքում` 2015 թվականի նոյեմբերից ի վեր, Ֆրանսիայում չորս հարյուր մարդ հայտնել է, որ պեդոֆիլ հոգեւորականների կողմից բռնության զոհ է դարձել, հայտնում է Franceinfo-ն:

Լրագրողները վկայակոչում են «La Parole Libérée» ասոցիացիայի տվյալները: Տվյալները հավաքվել են  2015-ի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերը:

Արժե նշել, որ ոչ բոլոր ենթադրյալ հանցագործություններն են կատարվել 2015-ի նոյեմբերից մինչեւ 2016-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Օրինակ` 400 վկայությունների թվում հիշատակվում է 93-ամյա մարդու դեպքը, որը որոշել է վերհիշել իր դեմ կատարված բռնությունը, որի ժամանակ ինքը երեխա է եղել: 

Հիշեցնենք, որ 2016 թվականի սկզբին Ֆրանսիան ցնցել էր պեդոֆիլ հոգեւորականի հետ կապված դեպքը, որն անցյալ դարի 80-ականներին ծառայել էր Լիոնի թեմում: 

2016 թվականի հունվարի 27-ին հոգեւորականներից մեկի` հայր Բեռնար Պրեյնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նրա արդեն չափահաս դարձած մի քանի զոհ որոշել են դատարան դիմել:   Հոգեւորականը խոստովանել է, որ սեքսուալ գործողություններ է իրականացրել տասներեք տղայի նկատմամբ, որոնցից երեքին բռնաբարել է:  Իսկ մարտին կարդինալ Բարբարենի նկատմամբ գործ է հարուցվել «հանցագործության փաստերը թաքցնելու» եւ «տուժածներին օգնություն չտրամադրելու» համար: Բայց օգոստոսի 1-ին դատարանը Լիոնի արքեպիսկոպոսի վրայից հանել է  բոլոր մեղադրանքները:

Արժե նշել, որ պեդոֆիլիան խոստովանած հոգեւորական Պրեյնը շարունակել է ծառայել Լոնդոնի թեմում ընդհուպ մինչեւ 2015 թվականի օգոստոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ