News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարկային ներդրումների արդյունավետությունը գրեթե կամ լիովին սպառված է, այդ պատճառով Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ են ուղղակի ներդրումներ: Այս մասին սեպտեմբերի 30-ին Կենտրոնական բանկում կայացած մամուլի ասուլիսին ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին՝ հայտարարել է ԿԲ դրամավարկային վարչության պետ Վահան Գրիգորյանը:

Բիզնեսի պարտքային բեռը բավական բարձր է, հավելել է նա, իսկ դա նշանակում է, որ բիզնեսը զարգացման համար որքան շատ վարկեր ներգրավի, այնքան դժվար կլինի այն մարելը: Հետեւաբար՝ բիզնեսը պետք է աշխատի վարկային բնույթի ներդրումներ չներգրավել, հավելել է նա:

Ինչպես նշել է ԿԲ ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ներդրումների առաջնային աղբյուրը պետք լինեն հենց ոչ վարկային միջոցները՝ խուսափելու համար բարձր լեւիրիջի վտանգից:

Նշենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2016-ի հունվար-մարտի տվյալներով՝ Հայաստանում ներդրումները կրճատվել են: Եթե 2015-ի հունվար-մարտին ներդրումների մաքուր հոսքը (երկիր ներհոսքից հանած երկրից արտահոսքը) կազմել է 60,2 մլրդ դրամ, ապա 2016-ի հունվար-մարտին՝ ընդամենը 1,7 մլրդ (արատահոսքը կազմել է մոտ 58,5 մլրդ): Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումներն ավելի քիչ են կրճատվել՝ ի տարբերություն մյուսների (փաթեթային, վարկեր եւ այլն). նշված ժամանակահատվածում մաքուր ներհոսքը կազմել է մոտ 15,0 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով վերահաշվարկելու դեպքում մոտ 31 մլն դոլար – խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ