News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն հայտնել է, որ Ուկրաինայում պետք է օրինականացվի մարմնավաճառությունը: Այդ մասին նա հայտնել է Reed պորտալին տված հարցազրույցում:

«Օրինականացումն աշխատունակ բնակչությանը սոցիալական պաշտպանության երաշխիքներ կտա եւ փողը բյուջե կուղարկի:  Շատ երկրներ դա  օգտագործում են նաեւ որպես զբոսաշրջային խայծ: Ուկրաինացիները չպետք է այդ պետություններից հիմար լինեն», — հայտնել է Լեշչենկոն: 

Նա հավելել է, որ մարմնավաճառության համար հետապնդումը մարդու բնույթի դեմ պայքար է համարում: 

Անցյալ տարվա հոկտեմբերին Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն առաջարկել է համաժողովրդական հանրաքվեի դնել Ուկրաինայում մարմնավաճառության օրինականացման հարցը: Նա հիշեցրել է, որ այժմ Ուկրաինայում կավատությունը հետապնդվում է քրեական կարգով, իսկ սեռական ծառայություններ տրամադրելու համար վարչական տուգանք է գանձվում: 

Նույն թվի հոկտեմբերի վերջին Ռադայում օրենքի նախագիծ է գրանցվել  «Մարմնավաճառության եւ սեռական բնույթի հաստատությունների գործունեությունը կարգավորելու մասին»: Նախաձեռնության հեղինակի` պատգամավոր Անդրեյ Նեմիրովսկու կարծիքով,  «մարմնավաճառությունը քաղաքակիրթ պետական կարգավորում» է պահանջում, ինչպես նաեւ «մարմնավաճառների համար ամրագրված սոցիալական երաշխիքներ»:

Նույն թվի մայիսին նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել կիեւյան միլիցիայի ղեկավար Ալեքսանդր Տերեշչուկը եւ Ռադայի պատգամավոր Միխայիլ Գավրիլյուկը: Այդ գաղափարը նրանք հիմնավորել են երկրի բնակչությանը վեներական հիվանդություններից ապահովագրելու անհրաժեշտությամբ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ