News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանում մեծանում է ազգային արժույթով հիփոթեքային վարկերի պորտֆելը: Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Հիփոթեքային պորտֆելը համակարգում, ընդհանուր առմամբ, ակտիվ աճում է, այդ թվում՝ ազգային արժույթով, որտեղ վերջին տարիներին տոկոսները նվազել են: Մեզ՝ որպես կարգավորիչ մարմնի, դա ուրախացնում է»,- ասել է Գրիգորյանը:

Նշենք, որ 2013-ին հիփոթեքային վարկերի պորտֆելը Հայաստանի բանկային համակարգում կազմում էր 135.3 մլրդ դրամ, այդ թվում՝ ազգային արժույթով՝ 65.6 մլրդ դրամ: 2016-ի հուլիսին ընդհանուր պորտֆելը կազմել է 179.9 մլրդ դրամ, որից 83.6 մլրդ դրամը՝ ազգային արժույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ