News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սան Խոսեում Քալիֆորնիա նահանգի համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում պարզել են, թե որն է իդեալական ժամանակը  սպորտով, սեքսով զբաղվելու, նաեւ քնելու համար։

Գիտնականների կարծիքով սպորտով զբաղվելու համար լավագույնը ժամը 17-ից 18-ն է։

Դա թույլ կտա լիցքավորվել լարված աշխատանքային օրվանից հետո։ Իսկ եթե մարդու աշխատանքը ֆիզիկական աշխատանքի հետ է կապված՝ ապա սպորտային պարապմունքները պետք է տեղափոխել երեկոյան ժամը ութին։

Հայտնի է, որ քունը մեր կյանքի կարեւորագույն մասն է։ Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ քնից հագենալու համար պետք է պառկել երեկոյան ժամը 22-ից 23-ը ժամանակահատվածում։ Մասնագետները համարում են, որ սեքսի համար նույնպես որոշակի ժամանակ կա։ Զույգը ամենամեծ բավականությունը կստանա, եթե սեքսով զբաղվի առավոտյան ժամը 7-ից 8-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ