News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:

Այսօր` հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրիի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ