News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը սնում են քարոզչությունն ու թշնամու կերպարը։ Այս մասին իտալական Mondo e Missione պարբերականին հայտնել է լրագրող Սիմոնե Դզոպելարոն, որը այցելել է Հայաստան ու Ղարաբաղ։

Ինչո՞ւ են շարունակում պատերազմել 20 տարի անց

Տարածաշրջանի հայկական բնակչությունը, որը միշտ մեծամասնություն է կազմել, ուզում էր միանալ հայկական հայրենիքի հետ, որից նրան անձնական որոշումով 30-ականներին Ստալինն էր բաժանել։ Հակամարտությունում 80-90 ականներին նրանք հաղթանակ տարան, բայց այն չամրագրվեց խաղաղության համաձայնագրով։ Ղարաբաղում չկա նավթ, խաղաքարտի վրա խոշոր ռեսուրսներ չկան դրված։ Բայց հակամարտությունը սնում է այն քարոզչությունը, որը ծնել է թշնամու գաղափարը։ Այս քարոզչությունը ընթանում է հասարակական անհավասարության ու ազատությունների պակասի ֆոնին, ինչը բնութագրական է տարածաշրջանում գործող ռեժիմների համար։

Ապրիլին նոր էսկալացիա եղավ․․․

Շատ կորուստներ եղան, տներ ու դպորցներ ավերվեցին։ Օգտագործվեց միջազգային արգելված զենք՝ կասսետային ռումբեր, որոնք Ադրբեջանը կիրառեց հայերի դեմ։ Հայկական Թալիշ գյուղը վերածվեց ուրվական- գյուղի։ Վերջին էսկալացիան հատուկ մտահոգություն ներշնչեց։ Խաղաղությունը հեռու է, ինչպես երբեք։

Հռոմի պապը այցելել էր Հայաստան, իսկ հիմա էլ Ադրբեջան․․․

Հռոմի պապը պետք է այցելեր Վրաստան, Հայատան ու Ադրբեջան մեկ ուղեւորության շրջանակում։ Բայց ավելի ուշ նա որոշեց սկզբում Հայաստան այցելել։

Ադրբեջանը նույնպես կարեւոր է Սուրբ Գահի համար։ Ոչ այնքան կաթոլիկների պատճառով, որոնք այնտեղ շատ քիչ են, որքան միջկրոնական երկխոսություն բացելու համար, որի նկատմամբ պատրաստակամություն է դրսեւորել երկրի ղեկավարությունը։ Խոսքը մի երկրի մասին է, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են։ Երկրի, որը ամենեւին էլ լիբերալ չէ, բայց շատ առումներով՝ աշխարհիկ է։ Բացի դրանից Հեյդար Ալիեւի հիմնադրամը ֆինանսավորել է Վատիկանում մի շարք կարեւոր նախագծեր, այդ թվում սուրբ Մարցելլայի ու Պետրոսի կատակոմբների վերականգնումը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար շատ կարեւոր է հայերի, թուրքերի ու ադրբեջանցիների հաշտեցումը ու նա անպայման կարտահայտվի Լեռնային Ղարաբաղում խաղաղության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ