News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017-ի հունվարի 11-ից British Airways ավիաընկերությունը էկոնոմ դասի ուղեւորների համար այլեւս անվճար սնունդ չի տրամադրի Հիթրոու եւ Գեթվիք օդանավակայաններից կարճ թռիչքների ժամանակ: Իսկ եկող տարվա ամռանից անվճար ուտելիքը կհանվի նաեւ Սթանսեդի եւ Լոնդոն Սիթիի օդանավակայաններից չվերթներ իրականացնող ուղեւորների համար: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բրիտանիայի խոշորագույն ավիափոխադրողը համաձայանգիր էր ստորագրել Marks & Spencer մանրածախ վաճառքի խանութների ցանցի հետ 5 ժամից պակաս տեւող թռիչքների համար ավելի բազմատեսակ սնունդ մատակարարելու հարցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

British Airways-ի նոր ղեկավար Ալեքս Քրուզի խոսքով՝ նորամուծությունը պայմանավորված է ուղեւորների կողմից սննդի որակը բարելավելու պահանջներով:

British Airways-ը աչքի է ընկնում կարճ հեռավորությունների վրա թռիչքների ժամանակ զուսպ ճաշացանկով: Դրա փոխարեն ըմպելիքները բավականին առատ են մատուցվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ