News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական խնդիրները մեծ մասամաբ պայմանավորված են արտաքին միջավայրով եւ առանց այդ արտաքին խնդիրները լուծելու, ներքին խնդիրներն անլուծելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Նախեւառաջ այն իմաստով, որ Հայաստանն այստեղ ունի լուրջ սահմանափակումներ եւ փաստացի զրկված է արտաքին տնտեսական քաղաքականություն իրականացնելու, գործընկերներ ընտրելու, տարածաշրջանային տարբեր ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից: Հայաստանն այդ ինքնուրույնությունը չունի: Մեր երկիրը պարտավորություններ է ստանձնել ԵՏՄ շրջանակներում եւ, ըստ էության, մեկուսացրել իրեն թե համաշխարհային տնտեսությունից, թե տարածաշրջանային զարգացումներից: Հայաստանը լուրջ խնդիրներ ունի այդ զարգացումներից օգտվելու առումով»,-ընդգծեց տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի մեկուսացումն առաջացնում է անելանելի վիճակ նաեւ ներքին խնդիրները լուծելու առումով. «Ներքին խնդիրները, որոնք կան Հայաստանում՝ կոռուպցիա, մենաշնորհներ, այդ թվում ենթակառուցվածքներում, որոնք սահմանափակում են մեր զարգացումը, շատ բանով պայմանավորված են հենց այդ արտաքին պարտավորություններով: Այդ խնդիրները, երբ երկիրը մեկուսացված է եւ հնարավորություն չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, դառնում են անլուծելի եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները վերածվում են իմիտացիոն գործընթացների»:

Աշոտ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է դուրս գա մեկուսացումից, պետք է ընդգրկվի ավելի մեծ տարածաշրջանի մեջ, որտեղ գործում են կոնկրետ  խաղի կանոններ, որոնք ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում արատավոր երեւույթների դեմ արդյունավետ պայքարի համար. «Այսինքն խնդիրները, որոնք ցանկացած ժամանակ կարող են առաջանալ, ըստ էության, հնարավոր է լուծել, իսկ մեր երկրում ստեղծված պայմաններում առաջ եկած խնդիրները գրեթե անհնար է լուծել: Ասենք, հարկադրված փորձ արվի որոշակի լուծելու ստվերային տնտեսության հետ կապված խնդիրը, բայց ես չեմ կարծում, որ դրա մասշտաբներն այնպիսին են լինելու, որից կախված լինի երկրի ամբողջ ապագան: Դրանք անհրաժեշտ է լուծել, բայց չեմ կարծում, որ տնտեսության առջեւ ծառացած հիմնական շեշտադրումներն են: Հիմնական մասով ներքին խնդիրներն անլուծելի են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ