News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն, իմանալով Հալեպում տիրող իրավիճակի մասին, կապ է հաստատել Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսյանի հետ, հետաքրքրվել եղած զարգացումներով:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սրբազան Հայրը Արամ Առաջինին ներկայացրել է Հալեպի հայության դժվար իրավիճակը, տեղյալ պահել հայկական թաղամասերի վրա ընկած հրթիռների պատճառով գրանցված զոհերի մասին:

Վեհափառ Հայրապետը ցավակցություն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, գնահատել Առաջնորդ Սրբազանի, ազգային իշխանության եւ հայկական թաղամասերի պաշտպանությանը նվիրված տղաների անձնազոհությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեկտեմբերի 30-ին, Հալեպի հայաբնակ Վիլլաներ թաղամասի գնդակոծությունից զոհվել է 5 հայ՝ Արման եւ Միրեյ Հինտոյանները, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Փերեչիքլյանը, Պիեռ Հարիրոն: Բացի այդ, վիրավորվել է եւս 11 հայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ