News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրեցին «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց էր կացվում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: Այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էր երկու տասնյակից ավել թիմ:

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները եւ առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետեւ ներկայացվեցին մասնագետների եւ մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը եւ ակտուալությունը։ Հաղթող ճանաչվեցին ArmCover եւ TopSoft թիմերը, որոնք ստացան համապատասխանաբար 1000 եւ 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ: ArmCover  թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող եւ ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ։

«Հեքըթոն»-ի ձեւաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն եւ հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում եւ փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաեւ մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում եւ խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում եւ նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է եւ ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձեցին մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, եւ նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն եւ ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, եւ հեքըթոնների եւ աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Նշենք, որ Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ