News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ եւ ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ:  «Մեծապես կարեւորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը եւ պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու նրա պատմամշակութային հարուստ ժառանգությունն ավելի ճանաչելի լինեն աշխարհին: Մենք բաց ենք համագործակցության հարցում եւ պատրաստ քայլեր ձեռնարկելու՝ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման եւ տարածքային համաչափ զարգացման գործում:

Նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե: Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ եւ նշել, որ այդ հարցում ակնկալում է նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը: 

Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում: Ոլորտին նոր թափ հաղորդելու գործում Թալեբ Ռիֆային հատկանշել է նաեւ պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունն ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ