News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում հանդես է եկել հայտնի իտալացի երգիչ Ալբանոն Կարիզին, ով ավելի շատ հայտնի է բեմական Ալ Բանո անունով:

Աշխարհառչակ իտալացի երաժիշտ Ալ Բանոյի երեւանյան մենահամերգը բարեգործական է եւ ստացվող ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։ Համերգը կայացել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հատկանշական է, որ նախքան համերգը Ալ Բանոն եղել է Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ Մարտակերտի Վանք գյուղում, որտեղ մասնակցել է արդեն ավանդական դարձած էշերի մրցավազքին` «Ղարաբաղյան կորիդային»: Այդ շոուն, իր հերթին, անցկացվում է ռուսաստանի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ: Նա մրցանակային ֆոնդ է ստեղծել 5 հազար դոլարի չափով:

Ալ Բանոն (լրիվ անունը Ալբանո Կարիզզի) իտալացի աշխարհահռչակ երգիչ է։ Ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարմելո Կարիզզին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եղել  Ալբանիայում, ի հիշատակ ինչի էլ որդուն անվանակոչել է Ալբանո (ալբանացի)՝ չնայած որ իտալերենում նման անուն չկա։ Ավելի ուշ Ալբանոն իր անունը բաժանել է երկու մասի՝ Ալ Բանո, որն էլ դարձել է նրա բեմական կեղծանունը:

12 տարեկանում Ալ Բանոն գրում է իր առաջին՝ Addio Sicilia (Մնաս բարով, Սիցիլիա) երգը։ Երգչին, սակայն, համաշխարհային հռչակ է բերում Ռոմինա Փաուերի հետ Felicità («Երջանկություն») զուգերգը, որը 1982 թվականի Սան Ռեմոյի երգի փառատոնին գրավում է երկրորդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ