News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

12-րդ ամենամյա DigiTec ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել  «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի առաջնության 3-րդ փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամուլի ծառայությունից։

Մրցույթի շրջանակներում 20 համակարգչային եւ բջջային խաղերի հեղինակներ ներկայացրել են իրենց նախագծերը: Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Ucom, PicArt, X-Tech, Frismos, ViViFi, Underwater Apps եւ այլ ընկերությունների ներկայացուըցիչներ։

Հոկտեմբերի վերջին կայանալիք  «Բաց խաղ 2016» ցուցահանդեսի ժամանակ կհայտարարվեն լավագույն խաղերի հեղինակների անունները:

Այս տարի մասնակիցներին խաղերը ծրագրավորելիս հնարավորություն է տրվել օգտագործել նաեւ Աղվես (Scratch) լեզուն: Այս ծրագրին տիրապետում են ՀՀ ավելի քան 2000 դպրոցականներ՝ հաջողությամբ օգտագործելով այն ռոբոտներ ծրագրավորելիս:

Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաեւ խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա։

«Բաց խաղ» առաջնությունն 2011 թվականից իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է՝ ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:

«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համար հարմար միջավայր, խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ