News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բոլոր թուրքերը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե կարծում են՝ իրենց հետ իշխանությունները սխալ են վարվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվում Թուրքիայում ճնշումների ենթարկվող լրագրողներին օգնելու համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Թուրքիայում հեղաշրջման փորձի տապալումից հետո մենք լայնածավալ աշխատանք են սկսել իրականացնել Թուրքիայի իշխանությունների հետ՝ նաեւ մարդու իրավունքների պաշտպանության առումով: Ինչպես գիտեք, Թուրքիայի դեմ բազմաթիվ գործեր կան ՄԻԵԴ-ում, պետք է սպասել, թե ինչ վճիռ կկայացվի»,- ասաց Յագլանդը՝ նշելով, որ կարեւոր է, որ մարդիկ կարող են դիմել ՄԻԵԴ, եթե Թուրքիայի իշխանությունների գործողությունները սխալ են համարում:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Այն նախաձեռնել էին երկրի զինվորականները: Տապալումից հետո Էրդողանը սկսել է հազարավոր զինվորականների, սովորական քաղաքացիների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ձերբակալել, ճնշումների եւ բռնությունների ենթարկել:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ