Սլովակիայում արտադրվող AeroMobil 3.0 թռչող մեքենաներն ազատ վաճառքի կհանվեն 2017–ին, հայտնում է «Վեստի»–ն։ Դրանց գինը կկազմի 200 հազար եվրո։
Մեքենան կառուցվել է պողպատե շասիի հիմքով, իսկ թափքը, անիվներն ու ծալովի թեւերը կարբոնից են։ Առանց վառելիքի եւ ուղեւորների, AeroMobil 3.0–ն կշռում է 450 կգ։ Դրա երկարությունը կազմում է 6 մ, լայնությունը՝ 2.2 մ, թեւերը բացվում են 8.3 մ լայնությամբ։
Թռչող մեքենան ունի 4-մխոցանի Rotax 912 շարժում, որը զարգացնում է 100 ձիաուժ հզորություն։ Երկրի վրա մեքենան զարգացնում է 160 կմ/ժ արագություն, իսկ օդում՝ 200 կմ/ժ։ Այն կարող է մոտավորապես թռչել 700 կմ կամ ընթանալ ցամաքով 875 կմ՝ ծախսելով ժամում 15 լ վառելիք։
Մեքենան կարող է թռչել 250 մ երկարությամբ հարթակից, վայրէջքի համար նրան անհրաժեշտ է 50 մետրանոց տեղանք։ Երկրից պոկվելու համար մեքենան պետք է զարգացնի 130 կմ/ժ արագություն։