News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվան «ստորացուցիչ է համարել» աշխատանքային այցի ձևաչափը, որի առանցքային թեման Սիրիայի խնդիրը պետք է լիներ,  գրել է ֆրանսիական Le Monde թերթը, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզ այցելությունից։

Ի սկզբանե ծրագրում էր, որ Փարիզ այցելության ժամանակ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կմասնակցի Փարիզում Ռուս ուղղափառ եկեղեցու մշակութային կենտրոնի բացմանը։ Բայց Փարիզը ուրիշ օրակարգ է առաջարկել՝  «աշխատանքային այց» սիրիական դոսյեի քննարկման նպատակով, գրում է Le Monde–ը։

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ շփման նման ձևաչափը «ստորացուցիչ» է համարել, մանավանդ հիմա, երբ «ՌԴ նախագահը ուզում է միջազգային աստպարեզում  գլխավոր դերակատար դառնալ», գրում է թերթը։ Մի կողմից Փարիզը չէր կարող իրեն առաջվա պես պահել այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ Ռուսաստանը վետո  դրեց Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական բանաձևի վրա, մյուս կողմից էլ նաև ցանկություն չուներ «ռիսկի գնալու ու առաջացնելու Կրեմլի ուժեղ առաջնորդի բարկությունը, որի հետ խոսակցությունից չի հաջողվի խուսափել ո՛չ Ուկրաինայում իրավիճակի քննարկման ժամանակ, ո՛չ էլ Սիրիայի վերաբերյալ դիվանագիտական լուծումների որոնման գործընթացում։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն այս իրավիճակը հետևյալ ձևով է ամփոփել՝ Ռուսաստանի հետ «չպետք է լինի ո՛չ հարաբերությունների խզում, ո՛չ էլ թողտվություն», միաժամանակ շեշտելով, որ չնայած ճգնաժամային իրավիճակին՝ Ռուսաստան «ոչ թշնամի է, ոչ գործընկեր»։

 Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձևը արգելափակելուց հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր թողարկել, որում ասված էր, որ ֆրանսիական նախագիծն ուղղված է սիրիական վարչակարգը «ոչ սահմանադրական ճանապարհով» և ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ փոխելուն։ Դրանից հետո Ֆրանսիայի իշխանությունները երկար մտածել են, թե ինչպես վարվեն Պուտինի հետ ծրագրված հանդիպման հարցում։  «Չեղարկե՞ն հանդիպումը։ Հետաձգե՞ն, պատճառաբանելով, իբրև  շինարարական աշխատանքներն են ձգձգվում»,- գրում է Le Monde–ը և ենթադրում, որ ի վերջո որոշել են փոխել այցի ձևաչափը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ