Ադրբեջանի բնակիչն ինքնասպանության փորձ է կատարել: ԱՊԱ-ն հայտնում է, որ Էլշադ Քերիմովը (1971 թվականի ծնված) ինքնահրկիզվել է՝ իր վրա դյուրավառ հեղուկ լցնելով:
Պատահարի ականատեսներին հաջողվել է կրակը մարել, տղամարդն անմիջապես քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել: Վիճակի ծանրության պատճառով Է. Քերիմովին տեղափոխել են Այրվածքաբանության հանրապետական կենտրոն:
Նրա վիճակը ծանր է գնահատվում: Փաստով հետաքննություն է կատարվում: