News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի ու Վրաստանի նախագահներ Ալմազբեկ Աթամբաեւը ու Գեորգի Մարգվելաշվիլին քննարկել են երկրների միջեւ համագործակցության խորացման հարցերը։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Ղրղզստանի նախագահի այցելությունը կնպաստի երկկողմանի հարաբերությունների զարգացմանը։ Խոսել են երկու երկրների քաղաքական համագործակցության խորացման մասին ու նշել կողմերի երկխոսության ինտենսիվությանն աջակցելու կարեւորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ հոկտեմբերի 13-ին նախագահները մի շարք համաձայնագրեր կստորագրեն։ Մարգվելաշվիլին համարում է, որ համաձայնագրերի ստորագրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսությունն ու կրթությունը, նոր խթան կհաղորդի երկրների միջեւ համագործակցությանը։

Վրաստան կատարած այցելությունից հետո Աթամբաեւը Հայաստան կժամանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ