News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվար – օգոստոս ամիսների տվյալներով Հայաստանում կոնյակի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 29․3 տոկոսով, վիսկիինը՝ 1․9 անգամ, գինունը՝ 8․4 տոկոսով։ Չնայած վիսկիի մասով տպավորիչ աճ կա, ծավալներով այն այնուամենայնիվ ավելի քան 11 անգամ զիջում է կոնյակին։ Բայց հաշվի առնենք, որ կոնյակի արտադրության պատմությունը Հայաստանում սկսվում է 19-րդ դարի կեսերից։

Իսկ ահա վիսկին, որպես հայրենական արտադրանք, Հայաստանում ի հայտ է եկել է երկու տարի առաջ, հայտնի պատգամավոր, համատեղությամբ գործարար Սամվել Ալեքսանյանի նախաձեռնության շնորհիվ։ Հայկական վիսկին արտահանվում էր գերազանցաբար Իրաք։ Սակայն, դատելով ռուսական կայքերում տեղադրված կոմերցիոն գովազդից, հայկական վիսկիի էքսպանսիան ռուսական ընդարձակ շուկա, արդեն սկսվել է։

Ըստ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների հաշվետվությունների, հունվար – օգոստոս ամիսներին ԱՊՀ երկրներ է արտահանվել 30․8 մլրդ դրամ արժողության խմիչք ( գերազանցաբար կոնյակ)։ Դա 29․6 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Այլ երկրներ խմիչքի արտահանման ծավալը, կազմելով ավելի քիչ գումար՝ մոտ 6․9 մլրդ դրամ, աճել է 22․5 տոկոսով։

Ռուսաստանում ,որը մեր կոնյակի հիմնական գնորդն է, վերջին տարիներին բնակչության իրական վճարունակությունը ընդհանուր առմամբ կրճատվել է։ Ընդ որում սկսվել է միջին խավի ներկայացուցիչների արտահոսում դեպի հասարակության աղքատ խավեր։ Մինչդեռ Ռուսաստանում հենց միջին խավն է հայկական կոնյակի հիմնական սպառողը։

Մեծահարուստները, բնականաբար, նախընտրում են «հեղինակավոր» , այսինքն թանկարժեք ոգելից խմիչքները։ Այդ թվում ասենք ֆրանսիական կոնյակ, որի գները շատ բարձր են։ Բայց մենք ներկայացնենք ռուսական առեւտրային ֆիրմաներից մեկում գովազդվող սովորական խմիչքի «համեստ» գինը։

Ասենք, ֆրանսիական Meukow չորս տարվա հնեցման կոնյակը (այսինքն երեք աստղանի սովորական կոնյակից մի քիչ լավն է) առաջարկվում է 2316 ռուբլով՝ 0․7 լիտրանոց շշի դիմաց։ Ռուսաստանում դոլարի փոխարժեքով դա 37 դոլար է կազմում։ Ի դեպ, այդ ընկերությունը (որը կոչվում է նաեւ ռուսական Կոնյակի տուն) Ֆրանսիայում հայտնվել է ավելի քան մեկուկես դար առաջ ռուս կայսր Ալեքսանդր 2-րդի նախաձեռնությամբ։

Հայկական 10 տարվա հնեցման «Նոյ» կոնյակն առաջարկվում է 2535 ռուբլով՝ նույն 0․7 լիտրանոց շշի դիմաց։ Այսինքն 405 դոլարով, ինչն այդքան էլ թանկ չէ վերոնշյալ սովորական ֆրանսիական կոնյակից։ Նկատենք, որ Ռուսաստանում տարբեր վաճառողների գները կարող են տարբերվել մեր ներկայացրած գներից։ Բացի դրանից չեն բացառվում նաեւ կեղծիքները, որոնք որպես կանոն, զգալիորեն էժան են օրիգինալ խմիչքից։ Բայց փաստն ակնհայտ է՝ հայկական կոնյակը Ռուսաստանում մրցակցությանը դիմանում է միայն համեմատաբար ցածր գների շնորհիվ։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ