News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Օսիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 9 տուժած դեռեւս հիվանդանոցում են, 3-ի վիճակը ծանր է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցության բաժնի տնօրեն Օլեգ Սալագայը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ ուրբաթ առավոտյան Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27 վիրավոր հոսպիտալացվել է, որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ: Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել, որտեղ առայժմ 14 մարդ կմնա: Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժածների մեծ մասը Հայաստանի բնակիչներ են:

«Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 9 տուժած, որոնցից 3-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Ամբողջական ծավալով անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել է Սալագայը:

Նա նաեւ նշել է, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել է վերահսկել տուժածներին բուժօգություն ցուցաբերելու հետ կապված բոլոր հարցերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ