News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում Հյուսիսային Օսիայի տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 14-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար Բեսլան կմեկնի ՌԴ ԱԻՆ օդանավը:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց ճշտած տվյալներով՝ ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:

Նշենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան «Ռամենսկի» օդանավակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

Ըստ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն, ս/թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայումս 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով:  Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:  

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղեւորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ