Mazda ավտոկոնցեռնը երկու նորացված մոդելներ է ներկայացրել՝ Demio հեչբեկն ու CX-3 քրոսովերը:
RuNews24-ի հաղորդմամբ՝ նոր տարբերակները փոփոխության են ենթարկվել ե՛ւ արտաքինից, ե՛ւ ներսից: Վարելը դյուրացնելու համար նաեւ G-Vectoring Control ֆունկցիան է ավելացվել:
Demio-ն լուսադիոդային հակամառախուղային լուսարձակներ է ստացել, իսկ LED-տարրերով արտաքին հայելիների կորպուսում՝ շրջադարձի ցուցիչների կրկնության հնարավորություն:
CX-3-ը նույնպես լուսադիոդային լուսարձակներ կունենա, ինչպես նաեւ նորացված անվահեծեր: Մեքենայի սրահում նոր էկրան եւ վարորդի նստատեղի էլեկտրական կառավարման համակարգ է ավելացել: