News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած եւս 3 քաղաքացի այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կեսօրից հետո դիմել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից 47-ամյա տղամարդը Լոռու մարզից է, 40 եւ 36-ամյա եղբայրները՝ Տավուշի մարզից։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 14-ին հիվանդանոց էր տեղափոխվել 11 քաղաքացի, որոնք բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: Ընդամենը մեկ քաղաքացի էր մնացել, որն էլ առավոտյան դուրս էր գրվել: Սամվել Կարապետյանը նշեց, որ այսօր իրենց դիմած տուժածները եւս լուրջ վնասվածքներ չունեին: «Իրենք այսօր են դիմել մեզ, հետազոտվել են, նախնական տվյալներով` լուրջ պաթոլոգիաներ չկան: Ոսկրային կոտրվածքներ ինչպես երեկ, այնպես էլ այսօր չենք հայտնաբերել որեւէ մեկի մոտ: Բոլորի մոտ հիմնականում քերծվածքներ, սալջարդեր են եղել: Ռուսաստանի դաշնությունում բավականին ճիշտ օգնություն է ցուցաբերվել տուժածներին»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով նախօրեին տեղափոխվել են Երեւան: Երեւան է տեղափոխվել նաեւ ավտովթարից զոհված վարորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ