News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Singapore Airlines-ը հոկտեմբերի 16-ից արգելել է օդանավ բարձրացնել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները:

«ԱՄՆ տրանսպորտի նախարարության կողմից Samsung Galaxy Note 7-ը տեղափոխելու արգելքի պատճառով  Singapore Airlines-ը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ից մեր օդանավերում արգելվում է Galaxy Note 7 սմարթֆոնների տեղափոխությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն արգելել էր օդանավերով Samsung Galaxy Note 7 սմարթֆոններ փոխադրել:

Գերատեսչության հրամանի համաձայն՝ ուղեւորներին արգելվում է հեռախոսն իրենց մոտ պահել կամ հանձնել ուղեբեռի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ