News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծել են զինվորներին դիպուկահարներից պաշտպանող շրջադիտակներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լազերային տեխնիկա» ՓԲԸ բյուրեղների աճի դեպարտամենտի ղեկավար Սամվել Գյուլբուդաղյանը:

Դրանք արդեն անցել են անհրաժեշտ փորձարկումները: Հաշվի առնելով, որ Հայաստանը խրամատային դիմակայության մեջ է, պետք է հակառակորդի դիպուկահարներից պաշտպանող միջոցներ ունենալ:

«Հիմա մեր սահմանապահները կարող են դիտարկում կատարել ոչ թե ուղիղ, այլ թաքստոցից, ավելի անվտանգ միջոցով»,- ասաց ինժեները:

Սարքը նույնն է, ինչ մյուս, օրինակ, սուզանավերի շրջադիտակները: Որպես ամբողջովին օպտիկական սարք՝ այն էներգիա չի ծախսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ